ապրիլի 24-ին, ժամը` 10:00- 14:00–ն, Գյումրու Անկախության հրապարակից («Պրոգրես» համալսարանի դիմաց) կազմակերպվելու է քաղաքացիների անվճար միկրոավտոբուսային ուղևորափոխադրումներ Հերհերի` «Ջարդի Ձոր» և հակառակ ուղղությամբ:
Ամփոփաթերթ և Տեղեկանք
«Գյումրի քաղաքի Թբիլիսյան խճուղի թիվ 2/14 հասցեում արտաքին տնտեսական գործունեության միասնական կենտրոնի կառուցման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերը շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության նախնական գնահատման վերաբերյալ» հանրային բաց լսման և քննարկման
ՀԱՐԳԵԼԻ ՀԱՄԱՔԱՂԱՔԱՑԻՆԵ՛Ր ,
«10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակներում սույն թվականի ապրիլի 25–ին կանցկացվի համապետական ծառատունկ: Կոչ ենք անում մեր բոլոր համաքաղաքացիներին, հիմնարկ ձեռնարկություններին, կազմակերպություններին, ուսումնական հաստատություններին, հասարակական կազմակերպություններին` ցուցաբերել ակտիվություն քաղաքի կանաչապատման գործում:
Ծառատունկի կազմակերպման համար համայնքապետարանը շահագրգիռ անձանց ու կազմակերպություններին կտրամադրի ծառեր և թփեր: Դրանց ձեռք բերման համար կարող եք դիմել «Գյումրու կոմունալ ծառայություն» բյուջետային հիմնարկ (Վարդանանց հրապարակ 1) կամ զանգահարել 0312 2 22 14, 043 02 22 14 հեռախոսահամարներով:
Վանաձորի համայնքապետարանը հրավիրում է Վանաձոր և Գյումրի քաղաքներում գործող ՀԿ-ներին և ՔՀԿ-ներին, որոնք ցանկանում են ներգրավվել քաղաքի զարգացմանն ու արդյունավետ կառավարմանն ուղղված աշխատանքներում, ներկայացնել հայտ «ԴԱՇԻՆՔ՝ հանուն կայուն և կանաչ կառավարման (ԿԿԿ ԴԱՇԻՆՔ) (ABC.GoV: Alliance for Better City Governance)» ծրագրի ղեկավար կազմում ընդգրկվելու համար։
Հ Ր Ա Վ Ե Ր
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ
Սույն թվականի ապրիլի 16-ին, ժամը` 12:00-ին Գյումրու համայնքապետարանի վարչական շենքում (Վարդանանց հր. 1, 2-րդ հարկ, ավագանու նիստերի դահլիճ) տեղի կունենա Գյումրի քաղաքի Թբիլիսյան խճուղի թիվ 2/14 հասցեում արտաքին տնտեսական գործունեության միասնական կենտրոնի կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային լսում (2-րդ փուլ):
էջ 64 - 176