ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2021 թվականի նոյեմբերի 04-ին՝ ժամը 12:00-ին Գյումրի համայնքի ավագանու օրենքի ուժով հրավիրված նիստին տեղի կունենա Գյումրի համայնքի նորընտիր ղեկավարի երդման արարողությունը:
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Ի գիտություն Գյումրի համայնքի նորընտիր ավագանու անդամներին և համայնքի բնակիչներին
2021 թվականի նոյեմբերի 01-ին ժամը 11:00-ին Գյումրու համայնքապետարանի վարչական շենքի ավագանու նիստերի դահլիճում (Վարդանանց հր. 1, 2-րդ հարկ) կայանալու է Գյումրի համայնքի նորընտիր ավագանու առաջին նիստը: Ավագանու անդամների գրանցումը՝ սկսած ժամը 10:00-ից:
Դաշինք հանուն կայուն և կանաչ կառավարման Կիսամյակային նկարագրողական հաշվետվություն
2020 թվականի դեկտեմբերի 28-ին Եվրոպական միության և Վանաձորի համայնքապետարանի միջև կնքվեց NEAR-TS/2020/421-733 Եվրոպական միության Արտաքին գործունեության ծառայությունների մատուցման պայմանագիրը։ Ծրագիրն իրականացնողը Վանաձորի համայնքապետարանն է, ՀՀ Գյումրու և Լեհաստանի Պիլայի համայնքապետարանները՝ գործընկերներ։
ՎՎանաձորի համայնքապետարանի «Դաշինք հանուն կայուն և կանաչ կառավարման» ծրագրի կարիքների համար փորձագիտական ծառայությունների ձեռքբերում։ Ընթացակարգի ծածկագրերը՝ TS/2020/421-733_VM/Ser-28, TS/2020/421-733_VM/Ser-29
Մրցույթը անց է կացվում ԵՄ PRAG ընթացակարգերի համաձայն, ուստի փաստաթղթերը կազմված են անգլերեն լեզվով: Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ հրահանգները՝ ժամանակացույց, հարց ու պատասխան, անհրաժեշտ փաստաթղթեր, մրցութային փաթեթի լրացվող ֆայլեր և այլն ներառված են b8o5_itt_simp_en INSTRUCTIONS TO TENDERERS ֆայլում:
2021 թվականի հոկտեմբերի 08-ին ժամը 12:00-ին Գյումրու համայնքապետարանի վարչական շենքում (Վարդանանց հր. 1, 2-րդ հարկ, նիստերի դահլիճ) կկայանա Գյումրի համայնքի ավագանու տասնմեկերորդ նստաշրջանի հերթական երկրորդ նիստը: Ավագանու անդամների գրանցումը՝ սկսած ժամը 11:00-ից:
էջ 51 - 176