Մենուա Սերյոժայի Մկրտչյան
Ծնվել է 1976 թ. օգոստոսի 12-ին՝ Լենինականում:
1983-1990թթ. սովորել է թիվ 14 միջնակարգ դպրոցում:
1990-1993թթ. սովորել և ավարտել է ակադեմիական վարժարանը:
1993-1997թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը «Մեքենաշինական արտադրության տեխնոլոգիա և սարքավորումներ» մասնագիտությամբ, ստացել ճարտարագիտության բակալավրի որակավորում:
1997-1998թթ. ծառայել է հայկական բանակում:
2008-2010թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը «Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում» մասնագիտությամբ, ստացել ճարտարագիտության մագիստրոսի որակավորում:
2001–2003թթ. աշխատել է «Գյումրու բնակտնտեսություն» փակ բաժնետիրական ընկերությունում համակարգչի օպերատոր:
2006 –2009թթ.-ին աշխատել է «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության Գյումրու մասնաճյուղում, առաքման, իրացման և չափագրման բաժնի երկրորդ տարածքային տեղամասի հսկիչ:
2009 –2012թթ.-ին աշխատել է «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության Գյումրու մասնաճյուղում տնտեսագետ:
2012 –2013թթ. աշխատել է Գյումրու քաղաքապետարանի բյուջեի եկամուտների հաշվառման բաժնի գլխավոր մասնագետ:
2013 –2014թթ. աշխատել է Գյումրու քաղաքապետարանի բյուջեի եկամուտների հաշվառման բաժնի պետի տեղակալ:
2014 –2021թթ. աշխատել է Գյումրու քաղաքապետարանի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետի տեղակալ:
2021-2023թ-ի նոյեմբեր ամիսը՝ Գյումրու համայնքապետարանի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ-գլխավոր ֆինանսիստ
2023թ.-ի դեկտեմբերից Գյումրի համայնքի ղեկավարի օգնական
Ամուսնացած է, ունի երկու երեխա: